Ռեստորանի մոտ «Land Rover»-ն ամբողջությամբ այրվել է
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 8-ին, ժամը 19.58-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հաղթանակ թաղամասից դեպի Սասունիկ գյուղ տանող հատվածում` «Արվասար» ռեստորանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.31-ին մարվել՝ 21.04-ին:
Ամբողջությամբ այրվել է «Land Rover» մակնիշի (վարորդ Հ. Կ.) ավտոմեքենան (համարանիշը չի հաջողվել պարզել):