Լուիս Էնրիկե. Նեյմարը շատ է ցանկանում խաղալ «Ալավեսի» դեմ
Սպորտ«Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարը պատրաստ է «Ալավեսի» դեմ Իսպանիայի առաջնության երրորդ տուրի հանդիպմանը:
«Նեյմարը շատ գոհ է, որ նվաճել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը: Դա բարդ հաղթանակ էր: Այժմ նա լի է ցանկությամբ խաղալ «Ալավեսի» դեմ: Նեյմարը հանգստացել է օլիմպիական մրցաշարից հետո»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:
«Բարսելոնան» «Ալավեսին» կընդունի սեպտեմբերի 10-ին: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին: