ՀՀ-ն և ԱՄՆ խորացնում են համագործակցությունը միջուկային մաքսանենգության դեմ պայքարում
ՀասարակությունՀՀ արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել 2008թ. հուլիսի 14-ին Վաշինգտոնում ստորագրված ՀՀ Կառավարության և ԱՄՆ Կառավարության միջև Միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրի Լրացման ստորագրման արարողությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Լրացումը նպատակաուղղված է զարգացնելու և ընդլայնելու միջուկային մաքսանենգության դեմ պայքարի բնագավառում հայ–ամերիկյան համագործակցությունը: