Մխիթարյանը պատրաստ է «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատրաստ է սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ կայանալիք խաղին:
Ինչպես հաղորդում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը, այս մասին հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդ&raq uo;-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
«Չեմ կարող ասել, որ Միկին պատրաստ է 90 րոպե խաղադաշտում անցկացնել, սակայն նա կարող է մեզ օգնել: Թիմի բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են, վնասվածքներ չունենք»,- հայտարարել է Մոուրինյոն:
Հենրիխ Մխիթարյանը վնասված էր ստացել օգոստոսի 31-ին կայացած Չեխիա-Հայաստան ընկերական խաղի ժամանակ և բաց էր թողել Դանիայի ընտրանու հետ ընտրական խաղը: Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին: