Վիննիցայում Հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքար է տեղադրվել
ՀասարակությունՈւկրաինայի Վիննիցա քաղաքում Հայոց ցեղասպանությանը զոհերի հիշատակին նվիրված խաչքար է տեղադրվել:
Ինչպես փոխանցում է Analitikaua.net-ը, խաչքարը տեղադրվել է Սուրբ Հարության եկեղեցում: Այն օծել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Ուկրաինայում հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանի խոսքով՝ բացման արարողությանը ներկա են գտնվել ուղղափառ եկեղեցու և քաղաքային իշխանության, տարբեր քաղաքների ու շրջանների հայ համայնքի ներկայացուցիչները և տեղի բնակիչները:
Ուկրաինայում խաչքարեր են տեղադրվել նաև Նիկոլաև, Պոլտավա, Դնեպր, Կիրովորգրադ, Ուժգորոդ և այլ քաղաքներում: Խարկով քաղաքում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր: