Պավել Մանուկյանի վիրահատությունը բարեհաջող է անցել
ՀասարակությունՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի վիրահատությունն անցել է պլանավորածի համաձայն: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է «Էրեբունի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը:
«Վիրահատությունն անցել է նորմալ, առանց բարդությունների: Վիրահատության ընթացքում տեղադրվե լ է հատուկ մետաղական հարթակ և ֆիքսվել են կոտրվածքի բոլոր բեկորները: Սովորաբար մետաղական հարթակները նման կոտրվածքների դեպքում հանվում են մեկ տարի հետո»,- ասել է Մանուկյանը:
Միքայել Մանուկյանը չի կարծում, որ Պավել Մանուկանը հաշմանդամ կմնա. «Բոլոր վիրահատությունները, մեր խորին համոզմամբ, հանգեցնելու են նրան, որ նա կկարողանա հանգիստ քայլել»:
Նրա խոսքով՝ նման կոտրվածքների դեպքում բուժումը բավականին երկար է տևում, որն ընթանումէ փուլերով: Այս պահի դրությամբ իրականացվել է բուժման երկրորդ փուլը: Մանուկյանը վստահեցրեց, որ Պավել Մանուկյանի մոտ ոտքը կարճանալու խնդիր չի առաջանա: