Հայտնի են Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը
ՍպորտԱնգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հրապարակել է Պրեմիեր լիգայի՝ օգոստոս ամսվա լավագույն մարզչի և ֆուտբոլիստի անունները։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը, ով մեկնարկային 3 տուրում խփել է 2 գոլ և կատարել է 1 գոլային փոխանցում, ստացել է լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Այս կոչմանը հավակնում էին նաև «Չելսիից» Էդեն Ազարը, «Մանչեսթեր Յունայթեդից» Անտոնիո Վալենսիան և «Հալ Սիթիից» Կյորտիս Դևիսը։
Ամսվա լավագույն մարզչի մրցանակը ստացել է «Հալ Սիթիի» գլխավոր մարզիչ Մայք Ֆելանը։ Նրա թիմը 3 խաղում 2 հաղթանակ է տոնել և պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Լավագույն մարզչի կոչմանը հավակնում էին նաև մանչեսթերյան ակումբների գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինյուն և Խոսեպ Գվարդիոլան ու «Չելսիից» Անտոնիո Կոնտեն։