Սիմեոնե. Աթլետիկոյի հասցեին հնչող քննադատությունն արդարացի է
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն արդարացի է համարում իր թիմի հասցեին հնչող քննդատությունը։
«Աթլետիկոյի» նկատմամբ պահանջները եւ քննդատությունն արդարացի են, երբ չկան սպասված արդյունքները։ Պետք է բարելավենք խաղը եւ հաղթանակի ուղիներ փնտրենք»,- արգենտինացի մասնագետի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
Իսպանիայի առաջնության երկրորդ տուրից հետո «Աթլետիկոն» զբաղեցնում է 10-րդ տեղը։