Լեւանդովսկու եւ Կիմիխի գոլերը հաղթանակ բերեցին «Բավարիային»
ՍպորտՖուտբոլի Գերմանիայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Մյունխենի «Բավարիան» Բունդեսլիգայի առաջնության երկրորդ տուրում հյուրընկալվեց «Շալկեին» եւ առավելության հասավ 2:0 հաշվով:
81-րդ րոպեին աչքի ընկավ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին: Ավելացված երկրորդ րոպեին հաշիվը կրկնապտակեց գերմանացի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը:
Իտալացի Կարլո Անչելոտիի գլխավորած թիմը 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Գերմանիայի առաջնություն, երկրորդ տուր
«Շալկե» - «Բավարիա»՝ 0:2
Ռոբերտ Լեւանդովսկի, 81, Ջոշուա Կիմիխ, 90+2