Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլﬕ թրեյլերը համացանցում է
ՄշակույթՀամացանցում է հայտնվել Հայոց ցեղասպանությանն առնչվող «Խոստումը» ֆիլﬕ թրեյլերը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ֆիլﬕ համաշխարհային պրեﬕերան տեղի կունենա սեպտեմբերին Տորոնտոյի ﬕջազգային կինոփառատոնի ժամանակ:
Ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: Ֆիլմը նկարահանում է «Survival Pictures» կինոընկերությունը: Փառատոնի կազմակերպիչները հայտնել են, որ «Խոստումը» կցուցադրվի սեպտեմբերի 11-ին` որպես փառատոնի հանգստյան օրերի աﬔնասպասված ֆիլﬔրից ﬔկը: Ֆիլﬕ ստեղծողը «Ռուանդա հյուրանոց» ֆիլﬕ ռեժիսոր Թերրի Ջորջն է, գլխավոր դերում ներկայացված են աստղեր Օսկար Իսահակը, Քրիստիան Բեյլը և Շարլոտ Լե Բոնը:
Մայքլը հաﬔստ հայ դեղագործ է, ով թողել է իր գյուղն ու գնացել Կոստանդնուպոլիս` ուսուﬓասիրելու բժշկություն: Քրիսը աﬔրիկացի ֆոտոլրագրող է, ով եկել է այդ երկիր, որպեսզի մասնակիորեն լուսաբանի աշխարաքաղաքական հարցեր, և հարաբերությունների ﬔջ է տաղանդավոր Անայի հետ` Փարիզում սովորած հայ նկարչուհի: Երբ Մայքլը հանդիպում է Անային, նրանց ընդհանուր ժառանգական հիշողությունը կայծ է առաջացնում ու Անան դառնում է մրցակցության պատճառ երկու տղամարդկանց ﬕջև: Երբ թուրքերն Առաջին աշխարհամարտի ժամանակ ﬕանում են գերմանացիներին ու դաժանաբար ոչնչացնում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող փոքրամասնություններին, չնայած առկա կոնֆլիկտին` յուրաքանչյուրը պետք է ելք փնտրի փրկվելու համար: