Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում մեկնարկային կազմում է
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սեպտեմբերի 10-ին «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ կայանալիք խաղում հանդես կգա մեկնարկային կազմում:
Այս մասին տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Մեկնարկային կազմում կխաղան նաև Դե Խեան, Վալենսիան, Բլինդը, Բային, Շոուն, Ֆելաինին, Պոգբան, Ռունին, Լինգարդը և Իբրահիմովիչը:
Անգլիայի Պրեմիեր լիգայի կենտրոնական հանդիպումներից մեկը համարվող «Մանչեսթեր Յունայթեդ»-«Մանչեսթեր Սիթի» խաղը կմեկնարկի կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին: