Հայաստանում ծխախոտի արտադրության ծավալներն աճել են 23,5%-ով
Տնտեսություն2016 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում ծխախոտի արտադրությունը, 2015թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 23,5%-ով:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել 9 322.0 մլն հատ սիգարետ, իսկ այս տարվա հունվար-հուլիսին՝ 11 514.5 մլն հատ:
Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը արդյունաբերության ոլորտում կազմել է 14,1%: