Մոուրինյու. ՄՅՈւ-ն արժանի էր երկրորդ կեսում գնդակ խփելուն
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունը Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում:
«Երկու տարբեր խաղակեսերի ականատես եղանք: Առաջին կեսում ցածր մակարդակով էինք հանդես գալիս: Մի քանի ֆուտբոլիստներ վատ հանդես եկան, գնդակ էինք կորցնում պարզ իրավիճակներում:
Երկրորդ խաղակեսն այլ էր: Համարձակ էինք խաղում ու արժանի էինք գնդակ խփելուն: Մրցավար Մարկ Կլատենբուրգը երկու մեծ սխալ կատարեց: Կլաուդիո Բրավոն պետք է կարմիր քարտ ստանար ու նշանակվեր 11 մետրանոց:
Եթե Ֆելաինին կամ Ռունին այդպիսի խախտում կատարեին, ապա կհեռացվեին դաշտից»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «BBC Sport»-ը: