Մոուրինյուն միայն մեկ հաղթանակ է տարել Գվարդիոլայի հետ վերջին 10 խաղերում
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Սիթին» Պրեմիեր լիգայի չորրորդ տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»:
Այսպիսով, «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն միայն մեկ հաղթանակ ունի Խոսեպ Գվարդիոլայի հետ վերջին 10 խաղերում:
5 հաղթանակ են տարել իսպանացի մասնագետի թիմերը, իսկ չորս անգամ գրանցվել է խաղաղ ելք: