Իգուաինի դուբլը հաղթանակ է բերել Յուվենտուսին
ՍպորտԻտալիայի առաջնության երրորդ տուրում գործող չեմպիոն «Յուվենտուսը» 3:1 հաշվով հաղթել է «Սասուոլոյին»:
Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը դարձել է դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով 5-րդ եւ 10-րդ րոպեներին: 17 րոպե անց թուրինցիների ևս մեկ նորեկ Միրալեմ Պյանիչը հաշիվը դարձրել է 3:0: 33-րդ րոպեին Լուկա Անտեին խփել է հյուրերի պատասխան գնդակը:
Այս հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսը» վաստակել է 9 միավոր ու միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: