Ճանապարհային ոստիկանները հետապնդել ու բերման են ենթարկել երթուղայինում կնոջ դրամապանակը գողացողին
ՀասարակությունՃանապարհային ոստիկանները հուլիսի 26-ին Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկում հետապնդել եւ բերման են ենթարկել քաղաքացուց դրամապանակ գողացողին:
Ոստիկանները ծառայություն իրականացնելիս են եղել, երբ մի կին է մոտեցել, ասել, որ երթուղայինում մի տղամարդ գողացել Է իր դրամապանակը:
Կինը մատնացույց է արել տղամարդուն, որին ոստիկանները հետապնդել, բերման են ենթարկել: Տղամարդը ոստիկանությունում ասել է, որ դրամապանակն իր ձեռքից ընկել է այն գողանալուց հետո: Ոստիկաններն այժմ փնտրում են դրամապանակը, որի մեջ բանկաին քարտ ու գումար է եղել: