Սեպտեմբերի 11-ը Կռունկի համաշխարհային օրն է
ՀասարակությունԱշնան առաջին ամիսը հարուստ է բնապահպանական տոներով: Այսպես՝ սեպտեմբերի 2-րդ կիրակի օրը նշվում է Կռունկի համաշխարհային օրը: Այս թռչունների առաջին նախնիներն ի հայտ են եկել դեռ դինոզավրերի ժամանակ՝ մոտավորապես 40-60 մլն տարի առաջ: Կռունկների պատմական հայրենիքն է համարվում Հյուսիսային Ամերիկան, որտեղից նրանք մեկնել են սկզբում Ասիա, իսկ հետո՝ Աֆրիկա եւ Ավստրալիա:
Ներկայումս կռունկների պոպուլյացիան լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում, բացառությամբ՝ Անտարկտիդայի եւ Հարավային Ամերիկայի: Այս թռչունները հիմնականում ձմեռում են Իրանում եւ Հնդկաստանի արեւմուտքում: Աշխարհում կա կռունկների մոտ 15 տեսակ: Դրանց որոշ տեսակներ գրանցված են Կարմիր գրքում, հայտնում է Calend-ը: