Մերսեդեսը շրջվել է ու բռնկվել. վարորդն ու ուղեւորները հոսպիտալացվել են
ՀասարակությունՍեպտեմբերի 10-ին, ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել,որ Էջմիածին-Մարգարաավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ.ավտոմեքենան դուրս է եկելճանապարհի երթևեկելիհատվածից և բռնկվել.անհրաժեշտ է փրկարարներիօգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենան (վարորդ՝ 1989 թ. ծնված Ն. Փ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.05-ին, մարվել՝ 20.08-ին:
Մասամբ այրվել է «Mercedes E» մակնիշի (առանց պետհամարանիշի) ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 1986 թ. ծնված Ա. Զ.-ը և Ա. Հ.-ը տեղափոխվել են Էջմիածնի ԲԿ, այնուհետև Ա. Հ.-ը և Ն. Փ.-ը հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: