Հրազդանում 7-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելու գործով նիստը մեկ ամսով հետաձգվել է
ՀասարակությունՀրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկելու գործով նշանակված առաջին դատական նիստը հետաձգվել է եւ նշանակվել հոկտեմբերի 3-ին:
Դատավարությունը մեկ ամսով հետաձգվում է, քանի որ ամբաստանյալ Վանիկ Սարգսյանին օրեր առաջ դանակահարել էր մահացած երեխայի հայրը: Սարգսյանն այժմ ծանր վիճակում է:
Հիշեցնենք, որ վրաերթը տեղի էր ունեցել հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմանում: Հրազդանի բնակիչ 38-ամյա Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան քաղաքում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ մայթին վրաերթի ենթարկել հետիոտն, 7-ամյա Արմեն Խամփերյանին, որը տեղում մահացել էր: Հարուցվել էր քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Վարորդը եղել է ոչ սթափ վիճակում: Վանիկ Սարգսյանը կալանավորվել էր, ապա գրավի դիմաց ազատ արձակվել: