Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 2-3 աստիճանով
ՀասարակությունArmenpress.am -ը գրում է.
Հայաստանում սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին կլինի արևմտյան` 3-8 մ/վ արագությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանը 11-15-ը կնվազի 2-3 աստիճանով և սեպտեմբերի 15-ի ցերեկն Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի նախալեռներում կկազմի +27...+28 աստիճան, իսկ Երևանում՝ +27...+29: