Audi-ն նշել է նոր սերնդի Audi A4L սեդանի արժեքը
ՀասարակությունAudi ավտոմոբիլային կոնցեռնը 2017 մոդելային տարվա Audi A4L երկարացված սեդանի վաճառքը կսկսի չինական շուկայում: Այս մասին հաղորդում է RuNews24-ը:
Հայտնի է մոդելի պաշտոնական արժեքը. Չինաստանում այն 299.800-ից մինչեւ 412.800 յուան կարժենա: Մեքենան ստեղծվել է հատուկ չինական շուկայի համար:
Մեքենայի հիմքում MLB EVO մոդուլային հարթակն է: Չինական շուկայում այն առաջարկվելու է 6 տարբերակով: Մոդելը հասանելի կլինի 2 լիտր ծավալով բենզինե շարժիչով՝ 190 եւ 252 ձիաուժ հզորությամբ: