Դոնեցկի և Լուգանսկի մարզերում 945 ուկրաինացի զինվորական է զոհվել
ՄիջազգայինՈւկրաինայի արևելքում ռազմական գործողությունների իրականացման ընթացքում զոհվել է 945 զինվորական, 3604-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում անելով Ուկրաինայի գլխավոր զինվորական դատախազ Անատոլի Մատիոսին:
«Զինված ուժերի կորուստը կազմում է 745 մարդ, ներքին գործերի նախարարության կորուստը՝ 69, Պետական սահմանապահ ծառայության կորուստը՝ 58, Ուկրաինայի անվտանգության ծառայության կորուստը՝ 10, Ազգային գվարդիայի կորուստը՝ 63 մարդ»,- ասել է դատախազը:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների իրականացման ընթացքում 946 մարդ է զոհվել: Նրանց թվում կան զինված ուժերի, Ուկրաինայի անվտանգության ծառայության, ազգային գվարդիայի զինվորականներ, սահմանապահներ և կամավորներ: