62-ամյա անվտանգության աշխատակիցը բանկում ինքնասպան է եղել
ՀասարակությունՄոսկվայում Խնայբանկի բաժանմունքներից մեկում անվտանգության աշխատակցի մարմինն են հայտնաբերել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Տղամարդու մարմինը՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով, հայտնաբերել են Խնայբանկի նկուղային տարածքում: Նախնական տեղեկություններով՝ 62-ամյա տղամարդն ինքնասպան է եղել ծառայողական ատրճանակով:
Իրավապահները հետաքննություն են վարում: