Մեծ Բրիտանիայի 90-ամյա թագուհին կրկին մեքենա է վարել
ՀասարակությունՉնայած 90-ամյա տարիքին՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ 2-րդ թագուհին կրկին մեքենա է վարել: Արծաթագույն Range Rover-ի ղեկին նստած թագուհու լուսանկարը բրիտանական լրատվամիջոցները հրապարակել են սեպտեմբերի 11-ին:
Ըստ Ռոսիյսկայա գազետայի՝ լուսանկարն արվել է Շոտլանդիայում, Բալմորալ կալվածքում: Նորին Գերազանցությունը ղեկին է, կողքին՝ Քեմբրիջյան դքսուհի Քեյթը: Թիկնապահն ու վարորդը հետեւի նստատեղերում են: Մեքենան զբոսախնջույքի էր ուղեւորվում, որտեղ նրանց սպասում էր արքայազն Ուիլյամը երեխաների՝ 3 տարեկան Ջորջի եւ 1-ամյա Շառլոթի հետ:
Եղիսաբեթ 2-րդին վերջին անգամ մեքենա վարելուց տեսել էին անցյալ տարի: Այդ ժամանակ նա Վինձորյան դղյակի ճանապարհին իր Jaguar X-Type-ով նույնիսկ առաջ էր անցել Ուիլյամի եւ Քեյթի մեքենայից: