Բժիշկները թարմ մարդկային սիրտ են հայտնաբերել ԱՄՆ-ի այգիներից մեկում
ՀասարակությունԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում օգոստոսի 25-ին «շտապ օգնության» անձնակազմը, մեքենան կայանելով մոտակա այգու կայանատեղիում, մեկնել է կանչի հասցեով: Վերադառնալուն պես բուժաշխատողները այգում խորհրդավոր պայուսակ են նկատել:
Ինչպես հաղորդում է Washington Post-ը` մեջբերելով ոստիկանական տվյալները, ուսումնասիրելով տարօրինակ կերպով այգում հայտնված պայուսակի պարունակությունը` բժիշկներն այնտեղ մարդկային սիրտ են հայտնաբերել: Նրանց խոսքով` սիրտը թարմ է եղել և անվնաս:
Շտապ օգնության բժիշկները ոստիկանություն են կանչել, իսկ սիրտը տեղափոխել են տեղի տեսուչի գրասենյակ, որտեղից այն ուղարկվել է փորձաքննության:
Ոստիկանությունը փորձում է պարզել, թե որտեղից է հայտնվել մարդկային սիրտը կամ ում է այն պատկանել: