ԱՄՆ-ում գիտնականներն առաջին անգամ ականատես են եղել տիեզերական սև անցքի գոյացմանը
ՀասարակությունԱմերիկացի աստղագետները Hubble աստղադիտակով արված լուսանկարների միջոցով տեսել են, թե ինչպես է N6946-BH1 խոշոր աստղը վերածվում սև անցքի, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով MNRAS գիտական ամսագրում հրապարակված հոդվածին:
Նշվում է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում արված հետազոտությունները ցույց են տալիս, որ լուսատուների` այս դեպքում վերոնշյալ աստղի մահվան դեպքում դրա նյութը ձգողության ուժի ազդեցության տակ արագորեն սեղմվում է։
Աղբյուրը մանրամասնում է, որ այդ ընթացքում լուսատուի ներսում ջերմամիջուկային ռեակցիաների և ջերմաստիճանի աճի արդյունքում հարվածային ալիք է գոյանում, որը կենտրոնից շարժվում է դեպի մահացող աստղի եզրերը և այսպիսով նպաստում դրա անհետացմանն ու սև անցքի գոյացմանը: