«Ժողովուրդ». Նախարարի այցից հետո «Նաիրիտ»-ում կրճատումներ են սկսվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ այցելությունից հետո գործարանի տնօրինությունը սկսել է լայն թափով կրճատումներ անել։ Ի դեպ, նախարարը մոտ երկու շաբաթ առաջ կատարած իր այցելության ժամանակ խոստացել էր, որ առաջիկայում գործարանը կրկին կաշխատի, իսկ աշխատակիցները նորմալ կստանան իրենց աշխատավարձերը։
Երեկ կրճատումների մասով տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց «Նաիրիտ»-ի մամլո խոսնակ Անուշ Հարությունյանի հետ, ով ասաց, թե. «Կրճատման ծանուցագիր ուղարկվել է ընդամենը յոթ աշխատակցի։ Ամբողջ հինգ տարիների ընթացքում, երբ «Նաիրիտ»-ը չի աշխատել, կրճատվել է ընդամենը 1000 մարդ»»։