Օդի ջերմությունը սեպտեմբերի 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով
ՀասարակությունՀՀ արևելյան շրջաններում՝ սեպտեմբերի 13-ին, առավելապես հյուսիսային շրջաններում՝ սեպտեմբերի 14-ի երեկոյան ժամերին, սեպտեմբերի 15-17-ը՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ արագությամբ, սեպտեմբերի 15-17-ն առանձին վայրերում ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20մ/վրկ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 15-16-ը կնվազի 5-6 աստիճանով:

Երևանում սեպտեմբերի 13-14-ն սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
