Խոշոր հրդեհ Նուռնուս գյուղում. անասուններին հասցրել են փրկել
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 04.32-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:
Դեքպի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ տներից մեկի անասնագոմի տանիքում այրվում է կուտակված անասնակեր՝ մոտ 1000 հակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.20-ին, հրդեհը մարվել է` 11.39-ին:
Հրշեջ-փրկարարներն անասնագոմից անվնաս դուրս են բերել 3 խոշոր եւ 9 մանր եղջերավոր անասուն:
Այրվել է պահեստավորված անասնակեր (մոտ 1000 հակ):