Գվարդիոլայի դավանած ֆուտբոլն ուղղակի բավականություն է պատճառում․ Դե Բրույնե
Սպորտ«Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Քևին դե Բրույնեն բարձր է գնահատել թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի աշխատանքը։
«Գվարդիոլայի դավանած ֆուտբոլն ուղղակի բավականություն է պատճառում։ Այս մարտավարությունը դուր է գալիս հատկապես հարձակման գծի ֆուտբոլիստներին։ Որոշ տղաների համար սա նոր մեկնարկ է։
Պետք է փոքր-ինչ խուսափենք ուժային խաղի շեշտադրումից, որն առկա է Պրեմիեր լիգայում։ Մենք ֆիզիկապես այնքան ուժեղ չենք, որքան մրցակիցները։ Գիտակցում ենք դա, այդ իսկ պատճառով փորձում ենք գերակայել մեր խաղաոճով։
Ֆուտբոլը բարդ է։ Ակնհայտ է, որ յուրաքանչյուր թիմ իր ոճն ունի։ Մեր թիմում բոլորը ջանասիրաբար աշխատում են։ Նորեկները ևս հրաշալի են կատարում իրենց պարտականությունները։ Թիմում տիրում է դրական մթնոլորտ։ Պետք է շարունակել նույն ոգով»,- Դե Բրույնեի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։