Մոուրինյու. Մխիթարյանը չի խաղա Ֆեյենորդի հետ, ու դա պատիժ չէ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է հոլանդական «Ֆեյենորդի» հետ առաջիկա հանդիպման մասին Եվրոպա լիգայի խմբային փուլում:
«Ելույթներն են վճռորոշ գործոնը: Միայն ելույթների միջոցով են որոշումներ կայացվում: Այսպիսով, եթե հարցնում եք, թե արդյոք Մխիթարյանը և Լինգարդը մասնակցելու են «Ֆեյենորդի» հետ խաղին, ապա կասեմ, որ ոչ:
Դա պատիժ չէ, պարզապես լավագույն կազմը գտնելու միակ տարբերակը: Ուստի պատրաստվում եմ դաշտ դուրս բերել այլ ֆուտբոլիստների»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է «The Sun»-ը:
«Ֆեյենորդ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա սեպտեմբերի 15-ին: