Արագածոտնի մարզպետի աշխատանքը՝ խիստ անբավարար. առցանց հարցում
Lurer.com-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացնում հետևյալ հարցադրմամբ. «Ինչպե՞ս եք գնահատում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի գործունեությունը»:
Հարցման մասնակիցների բացարձակ մեծամասնությունը՝ 78%-ը (2021 ձայն), մարզպետի աշխատանքը գնահատել է անբավարար:
Հարցման մասնակիցների 15%-ի համար (378 ձայն) միևնույն է, թե ինչպես է աշխատում Ս. Սահակյանը: 3%-ը մարզպետի (89 ձայն) աշխատանքը գնահատել է բավարար, գրեթե նույնքան էլ (3%-ը՝ 71 ձայն)՝ գերազանց: «Լավ» պատասխանը տվել է հարցվածների 1%-ը՝ (22 ձայն)։
Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 2581 մարդ: