Բալոտելի. 2-3 տարուց կարող եմ ստանալ Ոսկե գնդակը
ՍպորտՖրանսիական «Նիսի» հարձակվող Մարիո Բալոտելին խոստովանել է, որ զղջում է իտալական «Միլան» վերադառնալու որոշման մասին:
«Չպետք է վերադառնայի «Միլան», սակայն այժմ «Նիսում» եմ ու կարող եմ կրկին ժպտալ: Վերջին տարիներին հաճույք չէի ստանում խաղից, սակայն այժմ կրկին ինձ լավ եմ զգում:
Արդեն կարող էի ստանալ «Ոսկե գնդակը», սակայն եթե լավ մարզվեմ, ապա դրան կարժանանամ 2-3 տարուց»,- Բալոտելիի խոսքը մեջբերում է «Canal+»-ը: