Ֆրանսիայի Գավաթի խաղի ժամանակ ֆուտբոլիստ է մահացել
ՍպորտՖրանսիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանի «Բիգուգլիայի» ու «Ֆուրիանիի» միջև խաղում մահացել է տանտերերի պաշտպան Բեն Իդրիսե Դերմեն,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հանդիպման ժամանակ 34-ամյա ֆուտբոլիստի սիրտը կանգնել է:
Բեն Իդրիսե Դերմեն առաջին անգամ Եվրոպա է տեղափոխվել 2002 թվականին ու հանդես է եկել մոլդովական «Շերիֆում»: Դերմեն չորս հանդիպում է անցկացրել Բուրկինա Ֆասոյի հավաքականի կազմում: