Այո, Կարեն Կարապետյանն իմ հարսանիքի քավորն է. Քոչարյանի գրասենյակի ղեկավար
ՀասարակությունYerkir.am-ը գրում է.
Արդեն մի քանի օր է` մամուլը գրում է Կարեն Կարապետյան-Բելա Քոչարյան-Ռոբերտ Քոչարյան ազգակցական կապի մասին, նաեւ` որ նոր նշանակվելիք վարչապետը Քոչարյանի գրասենյակի ղեկավար, մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի քավորն է:
Yerkir.am-ի հետ զրույցում Սողոմոնյանն անդրադարձավ այդ հրապարակումներին: «Ռոբերտ Քոչարյանի կնոջ ազգական լինելու մասով` չգիտեմ, անկեղծ, բայց` այո, Կարեն Կարապետյանն իմ հարսանիքի քավորն է եղել, դա ճիշտ է»,- ասաց նա:
Հարցին, թե դարձյալ օրակարգում է Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը, արդյո՞ք նա պատրաստվում է դիմել նման քայլի, Սողոմոնյանն արձագանքեց. «Շնորհակալ եմ կոմպլիմենտի համար, բայց` չգիտեմ»:
Շարունակությունը՝ այստեղ: