Ռանիերի. Կարոտել էի Չեմպիոնների լիգան
ՍպորտԱնգլիական «Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում բելգիական «Բրյուգեի» հետ առաջիկա հանդիպման մասին:
«Կարոտել եմ Չեմպիոնների լիգային. ինձ դուր է գալիս նրա օրհներգը: Կարծում եմ, որ ֆուտբոլիստներին կխնդրեմ վայելել երաժշտությունը. նրանք ամբողջ կյանքն այսպիսի հանդիպումները դիտել են հեռուստացույցով, իսկ այժմ կմասնակցեն դրանց»,- Ռանիերիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Բրյուգե» - «Լեսթեր» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 14-ին: