Գրիզմանը շրջանցել է Ֆալկաոյի արդյունքը
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը դարձել է թիմի լավագույն ռմբարկուն այն ժամանակից, երբ իսպանական ակումբը գլխավորել է Դիեգո Սիմեոնեն,- հաղորդում է «AS»-ը:
Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը խփել է 59 գոլ՝ առաջ անցնելով նախկին ռեկորդակիր Ռադամել Ֆալկաոյից:
Գրիզմանը 42 գնդակ խփել է ձախ ոտքով, 5-ը՝ աջով, իսկ 12-ը՝ գլխով: Նա իրացրել է միայն մեկ 11 մետրանոց հարված: