Փրկարարներն իջեցրել են Երևանում Սասունցի Դավթի արձանի վրա ելած քաղաքացուն
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 12-ին, ժամը 14.08-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին «Սասունցի Դավիթ» արձանի մոտակայքում է գտնվում և նա հոգեպես անհավասարակշիռ վիճակում է. անհրաժեշտ է հոգեբանական խորհրդատվություն։
ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ քաղաքացին գտնվում է արձանի վրա։
Փրկարարները Է. Զ.-ին անվնաս իջեցրել են արձանից և հանձնել ոստիկաններին։