Հենրիխ Մխիթարյանը՝ ձախողվածների խորհրդանշական հավաքականում
ՍպորտMetro-ն կազմել է ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջնության չորրորդ տուրում ձախողված խաղացողների խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Մխիթարյանտ վնասվածքից հետո անցավ ապաքինման արագացված փուլ, սակայն հետագայում ուներ պատճառ մտածելու՝ գուցե ավելի լավ կլիներ, եթե չհասցներ վերականգնվել: Պրեմյեր լիգայում առաջին անգամ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկած հայ կիսապաշտպանը ճնշված տեսք ուներ եւ ձախողեց խաղը «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Արդեն ընդմիջմանը նա փոխարինվեց»,- գրում է բրիտանական կայքը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» «Մանչեսթեր Սիթիին» պարտվել է 1:2 հաշվով: