Կցանկանայի երբեք չպարտվել, բայց այդպես, ցավոք, չի լինում. Լուիս Էնրիկե
Սպորտ«Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտնել է, թե ինչ սպասելիքներ ունի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի «Սելթիկ»-ի դեմ խաղից:
«Հաղթում ես թե պարտվում, թիմի խաղում միշտ կան տարրեր, որոնք բարելավելու կարիք ունեն: Կցանկանայի երբեք չպարտվել, բայց այդպես, ցավոք, չի լինում:
«Սելթիկ»-ի դեմ խաղում դժվար կլինի: Մենք խաղալու ենք ֆանտաստիկ պատմություն ունեցող թիմի հետ, որի խաղացողները օրինակել վարք են դրսևորում»,- կատալոնական ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Լուիս Էնրիկեի խոսքերը: