Հոկտեմբերի 10-ին մնացել է ընդամենը երկու օր, սակայն մինչ այժմ հայտնի չէ, թե ինչ է մեզ սպասվում այդ օրը: Ընդ որում, խոսքը ոչ միայն եւ ոչ այնքան եռյակի հրավիրած հանրահավաքի մասին է, որքան Մինսկում ծավալվելիք զարգացումների, որոնք վճռորոշ նշակություն են ունենալու Հայաստան պետության համար' անկախ այն բանից, թե առաջիկա տարիներին ով կլինի իշխանության ղեկին: Սակայն այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի' ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրի ստորագրումն ամենեւին էլ չի հուզում ո՛չ քաղաքական ուժերին, ո՛չ էլ այս օրերին նրանց հրավիրած հանրահավաքներին գնացող ժողովրդին: Գրում է «Ժողովուրդ»-ը:   Մինչդեռ անդամակցության դեպքում սպասվելիք անմխիթար տնտեսական հեռանկարից զատ, ԵՏՄ-ի մասին պայմանագրի հրապարակված նախագծից հստակ է դառնում, որ ներկայումս միանգամայն ռեալ է անդամակցության դեպքում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ մաքսակետի տեղադրման վտանգը: Իսկ թե դա իր հերթին ինչպիսի նոր վտանգներ կարող է առաջ բերել, դժվար չէ հասկանալ: Սկսած այդ մաքսակետը ընդհանուր' ԵՏ միութենական ուժերի կողմից վերահսկելուց, ավարտած' ԼՂՀ-ն՝ որպես Ադրբեջանի տարածք ընդունող (համենայն դեպս' թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը եւ թե՛ անգամ Ռուսաստանը բազմիցս հայտարարել են, որ իրենք ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասել է թե' Ղարաբաղը համարում են Ադրբեջանի անքակտելի մաս) ԵՏՄ եռյակի կողմից որպես այլընտրանք' այդ մաքսակետում նաեւ ադրբեջանական սահմանապահների տեղակայման վերաբերյալ Ադրբեջանի պահանջների բավարարումը' վերջինիս եւս ԵՏՄ ընդգրկելու դիմաց:   Նման զարգացումների հավանականությամբ ոգեւորված' արդեն իսկ ադրբեջանական փորձագիտական եւ քաղաքական շրջանակներում հայտարարություններ են հնչում, որ ՀՀ-ի' ԵՏՄ-ին անդամակցությունից ավելի լավ նվեր դժվար էր անել Ադրբեջանին, եւ որ այդպիսով' կարվի Ղարաբաղը Ադրբեջանից «պոկելու» առաջին անվերադարձ քայլը:   Շարունակությունը' թերթի այսօրվա համարում: