Նոր վարչապետն իր խոսքը դեռ կասի
ԲլոգՏիգրանուհի Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանն արդեն նոր վարչապետ ունի՝ Կարեն Կարապետյան, նախագահի հրամանագիրն արդեն հրապարակվել է:
Վերջին օրերին շատ խոսվեց Կարեն Կարապետյան անձի, աշխատանքային կարիերայի, ընտանիքի ու բիզնեսի մասին, այդ առումով կարծես թե նոր ասելիք չկա:
Այն ինչ գրվել է մինչ այժմ ոչ մի բացահայտում չի արել. կարծիքները տարբեր էին՝ ծայրահեղից մինչև խիստ ռացիոնալ: Ամեն դեպքում մեկ բան պետք է արձանագրենք. Կարեն Կարապետյանը կարող է նոր՝ էական փոփոխություններ բերել երկրում, իսկ մնացածը ցույց կտա ժամանակը: