Առջևում դեռ բազմաթիվ խաղեր ունենք. պետք է զգույշ լինել Ռոնալդուի հարցում. Զիդան
ՍպորտՄադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել ընթացիկ մրցաշրջանում Քրիշտիանու Ռոնալդուի ցուցադրած խաղի մասին:
«Ռոնալդուն ուրախ էր դուրս գալ խաղադաշտ: Մենք բոլորս նույնպես ուրախ ենք, երբ Քրիշտիանուն խաղադաշտում է: Ցանկանում եմ, որ նա միշտ մեզ հետ լինի: Ռոնալդուն խաղաց 60 րոպե:
Տեսնենք, թե «Սպորտինգ»-ի դեմ հանդիպմանը ինչ կլինի: Առջևում դեռ բազմաթիվ խաղեր ունենք: Պետք է զգույշ լինել Ռոնալդուի հարցում»,- Football Espana-ն մեջբերում է Զիդանի խոսքերը:
Հիշեցնենք` պորտուգալացին վերականգնվել է վնասվածքից և ընթացիկ մրցաշրջանում «արքայական ակումբ»-ի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել «Օսասունա»-ի դեմ խաղում` 6-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: