Լուիշ Ֆիգու. Երբեք վատ խոսք չեմ ասի «Բարսելոնայի» մասին
Սպորտ«Բարսելոնայի» եւ «Ռեալի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն հայտարարել է, որ երբեք բացասական չի արտահայտվի կատալոնական ակումբի մասին, որի երկրպագուները նրան համարում են դավաճան:
«Ես երեբք ոչ մի վատ խոսք չեմ ասի «Բարսելոնայի» մասին անկախ այն բանից, թե ինչպես է ավարտվել իմ կարիերան այդ ակումբում: Դա հրաշալի փուլ էր իմ կարիերայում, որը շատ է նպաստել իմ առաջընթացին: «Բարսելոնայում» մրցելույթներս օգնել են ինձ դառնալ իսկական պրոֆեսիոնալ: Միայն լավ խոսքեր ունեմ «Բարսելոնայի» մասին»,- 43-ամյա պորտուգալացու խոսքը մեջբերում է AS-ը:
Ֆիգուն 1989-1995-ին հանդես է եկել Լիսաբոնի «Սպորտինգում», 1995-2000-ին՝ «Բարսելոնայում», 2000-2005-ին՝ «Ռեալում», 2005-2009-ին՝ Միլանի «Ինտերում»: