Կարծում եմ` լավ խաղացողները կկարողանան համագործակցել խաղադաշտում. Անչելոտի
ՍպորտՄյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին իր կարծիքն է հայտնել թիմի հարձակման գծի մասին, որտեղ գլխավոր դերակատարությունը պետք է բաշխվի Դուգլաս Կոստայի և Ֆրանկ Ռիբերիի միջև:
«Կարծում եմ` լավ ֆուտբոլիստները պետք է խաղան: Նրանք կկարողանան խաղալ միասին: Լավ խաղացողները կկարողանան համագործակցել խաղադաշտում:
Դա վերաբերվում է նաև Կոստային և Ռիբերիին: Նրանք կարող են լինել հարձակման գծի եզրերում: Այնպես որ, դա խնդիր չէ»,- մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Անչելոտիի խոսքերը: