Instagram ծառայությունը վիրավորական մեկնաբանությունները զտող գործառույթ է հավելել
ՀասարակությունInstagram սոցիալական ցանցի տարրերով հավելվածը ձեռք Է բերել սարքաբերվող զտման եւ հետագայում վիրավորական մեկնաբանությունների արգելափակման գործառույթ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել են ծառայության ներկայացուցիչները:
Նոր գործառույթի միջոցով օգտատերերը կարող են ստեղծել այն բառերի ցուցակները, որոնք նրանք անցանկալի են համարում: Դրա արդյունքում համակարգն ավտոմատ կերպով կստուգի հրապարակումների մեկնաբանությունները, եւ դրանցից նրանք, որոնք բովանդակում են օգտատիրոջ կողմից արգելված բառեր, կփակվեն դիտման ամար:
«Մենք ցանկանում ենք ստեղծել պայմաններ, որոնցում յուրաքանչյուր ոք կկարողանա խուսափել քննադատություններից եւ վիրավորաքներից»,- այս առնչությամբ հայտարարել Է Instagram -ի ղեկավար Քեւին Սիսթրոմը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-