Դոլարը, եվրոն ու ռուբլին էժանացել են
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 13-ին, կազմել է 474.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.12 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 532.03 դրամ (նվազել է 2.56 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 628.52 դրամ (նվազել է 2.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.32 դրամ (նվազել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 285.37 դրամ, ոսկի՝ 20,192.14 դրամ, պլատին՝ 15,899.44 դրամ։