Զորամիավորման հրամանատարը հրամանատարական պատրաստության կազմակերպման թեմայով քննարկում է անցկացրել
ՀասարակությունՀՀ ԶՈՒ 1-ին բանակային զորամիավորումում զորամիավորման հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ կայացել է քննարկում՝ մասնակցությամբ ենթակա զորամասերի, գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների: Քննարկվել են հրամանատարական պատրաստության կազմակերպման մակարդակի բարձրացման ուղիներն ու մեթոդները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,
ուշադրություն է դարձվել հրամանատարական, ուսումնամեթոդական և այլ հավաքների կազմակերպմանը, հրամանատարական և մեթոդական պարապմունքներին, ինչպես նաև թերությունների հայտնաբերմանն ու շուտափույթ բացահայտմանը, կարճատև ժամանակամիջոցում դրանց վերացմանն ուղղված աշխատանքներին: Կարևորվել է հրամանատարական պատրաստության հիմնական սկզբունքի անխափան կիրառումը: