Ջոն Թերին չի օգնի «Չելսիին» «Լիվերպուլի» դեմ խաղում
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» պաշտպան Ջոն Թերին վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 10 օր եւ չի կարողանա օգնել իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին «Լիվերպուլի» դեմ Անգլիայի առաջնության 5-րդ տուրի խաղում, որը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին:
Թերին վնասվածք էր ստացել «Սուոնսի Սիթիի» դեմ չորրորդ տուրի խաղում (2:2): Բուժզննումը ցույց է տվել ոտքի ջլերի վնասվածք, հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ջոն Թերին գոլով կամ գոլային փոխանցումով աչքի չի ընկել: