37 տարեկանում մահացել է Մոսկվայի «Սպարտակի» նախկին ֆուտբոլիստը
ՍպորտՄոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արտյոմ Բեզրոդնին մահացել է 37 տարեկանում, հաղորդում է tass.ru-ն: Նախնական տվյալներով, վազքի ժամանակ նրա մոտ տրոմբ է պոկվել:
«Շատ ողբերգական իրադարձություն է: Վերջին շրջանում չենք զրուցել: Նա շատ տաղանդավոր խաղացող էր եւ լավ մարդ: Այժմ վետերանների հետ կմտածենք, թե ինչպես կարելի է օգնել նրա ընտանիքին»,- ասել է «Սպարտակի» նախկին ավագ եւ մարզիչ Եգոր Տիտովը:
Բեզրոդնին «Սպարտակում» հանդես է եկել 1995-1996 եւ 1998-2003 թվականներին: 1997-1998-ին խաղացել է գերմանական «Բայերում»: